Logo

Articles

Ֆրանսիայի նախագահը չի հրաժարվում իր խոստումից

ola 4Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը։ Ըստ Reuters լրատվական գործակալության` այս մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Իսկ հարաբերությունների կարգավորման գինը եղել է այն, որ Ֆրանսիան այլեւս մտադիր չէ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հիշեցնենք Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երեկ հայտարարել էր. Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու։Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե օրենքն ընդունվելու է ։Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, այսօր` հուլիսի 7-ին, զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին: նախագահի հավաստիացմամբ, այդ օրինագիծը կդրվի քվեարկության: Նա հաստատել է, որ չի հրաժարվում իր ոչ մի խոստումից, հավելելով, որ Հուլիսին պաշտոնապես կընդունի հայկական պատվիրակությանը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.