Logo

Articles

Բըրբենքում թմրանյութ են գտել

Created on Friday, 06 July 2012 23:47 Written by AMGA TV

temr 1Բըրբենքի ոստիկանները, որոնք ծառայություն էին իրականացնում Սան-Վյալիում, 10 ֆունտ մետամֆետամին տեսակի ծանր թմրանյութ եւ զենք են հայտնաբերել մանկասայլակի մեջ: Թմրանյութի արժեքը սեւ շուկայում կազմում էր կես միլիոն դոլար: Կասկածյալը, ում նրանք որոնում էին, կարողացել է փախուստի դիմել: Բըրբենքի ոստիկանության լեյտենանտ Էդուարդո Ռուիսի խոսքով, 8500 block of Glenoaks Boulevard հասցեում գտնվող տան խուզարկության օրդերը տրվել էր Թմրանյութերի շրջանառության եւ փողոցային ավազակախմբերի դեմ պայքարի բաժնին: Թմրանյութն ու զենքը հայտնաբերել են մանկական սայլակի մեջ: Կասկածյալի անունը չի հաղորդվում, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.