Logo

Articles

Սպանություն Մորենո Վյալիյում

more 2Մորենո Վյալիի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ տներից մեկում երկու սպանված մարդու է հայտնաբերել: Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ հրազենային մահացու վնասվածքներով մոր եւ անչափահաս որդու դիակները հայտնաբերվել են գիշերը ժամը 4-ի սահմաններում, 24000 block Of Myers Avenue հասցեում: Հարեւանները ոստիկաններին հայտնել են, որ այդ ժամին մի քանի կրակոցներ են լսել տանից: Իրավապահները փակել են հարեւան փողոցներն ու հետաքննություն են իրականացնում: Ձերբակալվել է մահացած կնոջ ընկերը, ով կասկածվում է սպանության մեջ։ Ռիվրսայդ շրջանի շերիֆի գրասենյակը առայժմ այլ մանրամասներ չի հաղորդել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.