Logo

Articles

Ռոք երգիչը խոշոր վթարի պատճառ

kaos 3Ամեն ռոք խմբի երգչին ձերբակալել են ենթադրաբար ալկոհոլի զդեցության տակ խոշոր ավտովթարի պատճառ դառնալու համար: Նա գիշերը մեքենայով բախվել էր մի քանի մեքենաների Սան-Ֆերնանդո հովտում: Ամենագնացը, որ վարում էր 46-ամյա Քարիմ Ջորջ Չմիլինսկին Ստուդիո-Սիթիում` Laurelgrove Avenue-ի եւ Laurel Terrace Drive-ի շրջանում բախվել էր երեք մեքենաների: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Նորմա Այզենմանի խոսքով, սկզբում ահազանգ էր ստացվել, թե նա վնասել է միանգամից 15 մեքենա, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Երգիչը ավելի հայտնի է Քեյսի Քաոս բեմական կեղծանունով, նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.