Logo

Articles

Զիմերմանը գրավով ազատ արձակվեց

Created on Friday, 06 July 2012 18:42 Written by AMGA TV

Zimer 2Սեւամորթ երիտասարդ Թրեյվան Մարտընին սպանած ենթադրյալ մարդասպան Ջորջ Զիմերմանի գրավի գումարը բարձրացրել են մինչեւ մեկ միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Հյուսթոնի դատարանի դատավոր Քենեթ Լեսթերը վերանայել է նախկինում նշանակված 150 հզ դոլար գումարի չափն այն բանից հետո, երբ դատախազը հայտնել է, որ Զիմերմանն ու նրա կինը թյուրիմացության մեջ են գցել դատարանին` կապված իրենց եկամուտների չափի հետ: 2012թ-ի ապրիլին Շելի Զիմերմանը հայտնել էր դատարանին, որ իրենց միջոցները սահմանափակ են , քանի որ Ջորջը մշտական աշխատանք չունի, իսկ ինքն ուսանողուհի է: Մեղադրող կողմը նշել է, որ Զիմերամանին օգնելու համար մարդիկ հավաքել են 135 հազար դոլար, ինչը դատարանում չի նշվել ամուսիների կողմից: Ջորջ Զիմերմանին մեղադրում են հունվարի 26-ին, երբ նա հսկում էր Սենդֆորդի փողոցները, կասկածելի տեսք ունեցեղ դեռահասի հետ բախում ստեղծելու եւ նրան սպանելու մեջ: 17-ամյա դեռահասի մահը մեծ աղմուկ բարձրացրեց ԱՄՆ-ում, հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ոչ միայն չէր ձերբակալել նրան, այլեւ այն հրացանը, որով սպանել էր երիտասարդին, նրա մոտ է թողել: Գործին խառնվել էին FBI-ն եւ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.