Logo

Articles

Նախագահը շարունակում է իր քարոզարշավը

bus 2ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակում է իր քարոզարշավը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կարեւոր նշանակություն ունեցող Օհայո եւ Փենսիլվանիա նահանգներում: Օհայոյում ելույթ ունենալով նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ԱՄՆ նախագահը շեշտադրում է արել տնտեսական իրավիճակի եւ երկրի ավտոմոբիլային արդյունաբերության խնդիրների վրա: Օհայոն կարեւորագույն նշանակություն ունի ընտրություններում, դեռ ոչ մի հանրապետական թեկնածու նախագահ չի ընտրվել` առանց այստեղ հաղթանակ տանելու: -Ես վստահ եմ, որ դուք չեք կորցնի հետաքրքրությունը, ես վստահ եմ, որ չեք կորցնի ձեր սիրտը: Ես շարունակում եմ հավատալ ձեզ, հույս դնել ձեզ վրա,- նշել է Օբաման Մաումի քաղաքում կայացած հանդիպմանը: Նա խոսել է նաեւ առողջապահական բարեփոխման մասին: Օբամայի գլխավոր նախագծերից մեկը նախորդ շաբաթ Գերագույն դատարանի կողմից սահմանադրական էր ճանաչվել: -Դա թույլ կտա ամերիկացիների գերակշիռ մեծամասնությանն իրեն ավելի պաշտպանված զգալ,- նշել է Օբաման: Նշենք, որ ըստ վերջին հարցումների, Օհայոյում նախագահին աջակցում է ընտրողների 47 տոկոսը, մինչդեռ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ ՄԻթ Ռոմնիին աջակցողների թիվը 38 տոկոս է: Օբաման իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Օհայոյի Փոլանդ եւ Փենսիլվենիայի Փիթսբուրգ քաղաքներում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.