Logo

Articles

Լոնդոնում ահաբեկչություն է կանխվել

germ 2Լոնդոնում օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով հինգ տղամարդու եւ մի կնոջ են ձերբակալել: Հենց հուլիսին, յոթ տարի առաջ բրիտանական մայրաքաղաքը հարձակման էր ենթարկվել: Այն ժամանակ 52 մարդ էրզ ոհվել: Սքոթլանդ յարդի պնդմամբ այս անգամ խոսքը արմատական իսլամիստների ցանցի անդամների պլանային վնասազերծման մասին է: Ոստիկանությունից հայտնել են, թե ձերբակալությունները առաջիկա օլիմպիադայի հետ որեւէ կապ չունեն: Պատահական անցորդները ապշած էին տեսածից: -Ես նայեցի պատուհանից եւ տեսա, թե ինչպես են ոստիկանները ներխուժում այդ շենք: Նրանք կոտրեցին դուռը,- պատմել է պոտենցիալ ահաբեկիչներից մեկի հարեւանը: Զուգահեռ մեկ այլ գործողություն էր տեղի է ունեցել Բիրմինգհեմի արագընթաց մայրուղու վրա: Ոստիկանությունում ահազանգ են ստացել, որ մի տղամարդ իրեն ակսկածելի է պահում Լոնդոն ուղեւորվող ավտոբուսի մեջ: Մայրուղին փակել են, ուղեւորներին նստեցրել ասֆալտին, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ էր 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.