Logo

Articles

Գերմանիայում պատանդառությունն ավարտվել է սպանությամբ

geeer 2Գերմանիայի Կառլսրու քաղաքում հանցագործը սպանել է չորս մարդու եւ ինքնասպան է եղել; Ոստիկանությունը կարծում է, որ նա նախապես ծրագրել էր հանցագործությունը: 53-ամյա տղամարդուն չորեքշաբթի օրը պետք է հարկադիր կարգով դուրս հանեին բնակարանից վարձերը չվճարելու պատճառով: Զինվելով հրացանով` նա պատանդ էր վերցրել դատական կատարածուին, բնակարանի նոր տիրոջը, բանվորի ու սոցիալական աշխատողին: Վերջինիս հաջողվել էր փախչել, իսկ մյուսներին, հանցագործը, ում անունը չի հաղորդվում, սպանել էր: Զոհերի մեջ եղել է նաեւ նրա ընկերուհին, տվյալ բնակարանի նախկին սեփականատերը: Սպանելով պատանդներին` նա հրդեհել էր տունը: Այդ պահին ոստիկանության հատուկ ուժերն արդեն սկսել էին տան գրոհը: Իրավապահների ձեռքը չընկնելու համար նա զենքը պահել էր իր վրա եւ ինքնասպան եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.