Logo

Articles

Նյու Յորքում զբոսանավ է շրջվել

yatch 2Երեք մարդ է զոհվել Նյու Յորքում զբոսանավի շրջման հետեւանքով: Խորտակված նավից հաջողվել է փրկել 24 մարդու: Silverton զբոսանավը շրջվել էր երեկ գիշեր, ժամ 11-ի սահմաններում, Լոնգ-Այլենդի Օյստեր-Բեյ նեղուցում: Ուղեւորները հետեւում էին հրավառությանը, որ կազմակերպվել էր Անկախության օրվա կապակցությամբ: Ուղեւորների մեծ մասը երեխաներ են եղել: Նրանց փրկելու գործողությանը մասնակցում էին առափնյա պաշտպանության, այլ գերատեսչությունների աշխատակիցները, այդ տարածքում գտնվող նավակների ուղեւորները: Ականատեսների վկայությամբ` վթարի ժամանակ նրանցից ոչ ոք փրկարար ժիլետներ չէր հագել: Ճշտված տվյալներով, հաջողվել է փրկել զբոսանավում գտնվող 27 անձանցից 24-ին: 12 տարեկան մի տղա եւ, 8 ու 11 տարեկան աղջիկներ արգելափակված են մնացել նավի սենյակում: Նրանք մահացել են, երբ զբոսանավը շրջվել է, եւ ջուրը լցվել է ներս: Փրկվածների մեծ մասին տեղափոխել են հիվանդանոց: Մեկ մարդու վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Ոստիկանության տվյալներով, զբոսանավը շրջվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Նավը ներկայումս գտնվում է 20 մետր խորության տակ, փրկարարները մտադիր են այն դուրս հանել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.