Logo

Articles

Հանցագործությունների թագուհուն հանձնեցին Մեքսիկային

catel qeen 2ԱՄՆ-ը Մեքսիկայի իշխանություններին է փոխանցել La Familia նարկոկարտելի ենթադրյալ անդամներից մեկին` Անել Վիոլետա Նորյեգա Ռիոսին, որին մեքսիկական մամուլն անվանում է հանցագործությունների թագուհի: Associated Press-ի փոխանցմամբ, Ռիոսը կալանավորվել էր կալիֆոռնիական Էլ-Մոնտի քաղաքի համեստ բնակարաններից մեկում: Ձերբակալությունը տեղի էր ունեցել հունիսի 27-ին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հունիսի 29-ին նրան փոխանցել էին մեքսիկական իրավապահ մարմիններին: Ոստիկանությանը հաջողվել է կնոջ անձը պարզել միայն մատնահետքերի ստուգումից հետո: 2004-2005թթ. Ռիոսին կալանավորել էին ԱՄՆ-ում ու արտահանձնել Մեքսիկային 5 անգամ, սակայն ԱՄՆ-ում նրան ինչ-որ հանցագործությունների մեջ մեղավոր չէին ճանաչել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.