Logo

Articles

Բողոքի ցույց Գլենդելում

qaraq 1Այսօր` հուլիսի 5-ին բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել Գլենդելում` Հայաստանի հյուպատոսարանի առջեւ: Ինչպես AMGA NEWS-ին հայտնեց AMGA հեռուստաընկերությամբ հեռարձակվող Վարագույր հեռ. հեռուստահաղորդավար Ռուդիկ Հովսեփյանը, հյուպատոսարանը վախից փակել էր բոլոր դռները, նույնիսկ մեկ հերթապահ չի եղել: Հյուպատոսարանի վրա ցուցանակ է եղել, որում նշվել է, թե ԱՄՆ անկախության եւ Հայաստանի Սահմանադրության օրերի կապակցությամբ ներկայացուցչությունը չի աշխատելու ամբողջ հինգ օր: Ցույցին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, որոնք պահանջել են խստագույնս պատժեն ոչ միայն Նեմեց Ռուբո մականունով Ռուբեն Հայրապետյանին, այլեւ ողջ օլիգարխիկ համակարգին, Սերժ Սարգսյանին, որոնք Հայաստանում անելանելի վիճակ են ստեղծել: Հավաքվածները պահանջել են վերականգնել սահմանադրական կարգը, վանկարկել Սերժիկ Հեռացիր, Նեմեց, Լֆիկ, Դոդիկ հեռացիր: Հանրահավաքի ընթացքում հասարակական կարգի խախտումներ չեն եղել, եւ ոստիկանները հսկել են ցույցի խաղաղ ընթացքը: Ցույցը լուսաբանել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ:Նշենք, եր Հայրապետյանին պատկանող հարսնաքար ռեստորանում ռազմական բժիշկների դաժան ծեծի եւ մայոր Վահե Ավետյանի մահից հետո բողոքի ցույցեր են ըթնանում նաեւ Երեւանում եւ այլ քաղաքներում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.