Logo

Articles

Ամերիկացի տիեզերագնացը զոհվել է

Alan 2Ամերիկացի նախկին տիեզերագնաց Ալան Փոինդեքստըրը վթարի է ենթարկվել Ֆլորիդայում ջրային մոտոցիկլետ վարելիս: Associated Press-ը հայտնում է, որ 51-ամյա Փոինդեքստըրը զոհվել է հուլիսի 1-ին: Նա իր 22-ամյա որդու` Սեմյուելի հետ վարել է ջրային մոտոցիկլետ, երբ մեկ այլ ջրային մոտոցիկլետով նրանց է բախվել իր 26-ամյա որդին` Զաքարին: Փոյնդեքստերին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նրա որդիները չեն տուժել վթարից: Բախման պատճառները ներկայում ճշտվում են: Փոինդեքստըրը տիեզերքում եղել է երկու անգամ Atlantis ու Discovery մաքոքներով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.