Logo

Articles

Ալ-Կաիդան ահաբեկչություն է պատրաստում

Created on Wednesday, 04 July 2012 00:12 Written by AMGA TV

inq 2Ալ-Կաիդա–ն Օլիմպիական խաղերի նախօրեին պատրաստվում է ամերիկյան ինքնաթիռ պայթեցնել: Այս մասին հայտնել է The Sunday Times-ը` վկայակոչելով եվրոպական երկրների հետախուզության ծառայություններում իր անանուն աղբյուրներին: Նշված աղբյուրներից մեկը հայտնել է, որ պատրաստվելիք ահաբեկչությունն ուղղված չէ Օլիմպիադայի դեմ ու միայն ժամկետներով է դրա հետ համընկնում: Նա հրաժարվել է հաղորդել այս հարցի հետ կապված մանրամասներ, ժամկետներ, ինչպես նաեւ՝ ահաբեկչության հնարավոր կանխարգելման մասին տեղեկություններ։ ԵՄ ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ անել այս կապակցությամբ: Աղբյուրները հրաժարվել են անվանել ահաբեկիչ-մահապարտի անունը, սակայն հաղորդել են, որ նա 30 տարեկան նորվեգացի է: Լրատվամիջոցների տեղեկություններով` ահաբեկիչը պատրաստվել է Ալ-Կաիդա–ի՝ Եմենում ու Արաբական թերակղզում գտնվող ուսումնական ճամբարներում եւ ներկայում սպասում է ահաբեկչությունը կյանքի կոչելու հրամանին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.