Logo

Articles

Ոստիկաններին ձերբակալեցին մարդ ծեծելու համար

church 3 Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել են Ոստիկանության Երեւանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը եւ ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը: Երեկ՝ հունիսի 27-ին այս երեք ոստիկանները Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի են ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին: Ոստիկանները բժշկական փորձաքննության են ենթարկվել եւ պարզվել է, որ եղել են ոչ սթափ վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Ավետիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հարուցված քրեական գործի շրջանակներում Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվել են, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.