Logo

Articles

Ակցիա կառավարության մոտ

akcia 3Այսօր՝ հունիսի 28-ին կառավարության շենքի առջեւ տեղի էր ունենում բողոքի ակցիա, որի ժամանակ բանակում զոհված ժամկետային զինծառայող Ռուբեն Միքայելյանի տատը` Գոհար Չիֆլիկյանը, տեսնելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նրան ներկայացրեց իր բողոքը, սակայն զրույցի ընթացքում կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ուշագնաց է եղել, ինչից հետո կնոջը բուժօգնություն տրամադրելու համար շտապ օգնություն են կանչել։ Ըստ Ռուբեն Միքայելյանի մոր` Շամիրամ Միքայելյանի, իր որդուն բանակում սպան ստորացրել է ու դրդել ինքնասպանության, որդին փորձել է կտրել երակները, սակայն նրան փրկել են: Իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.