Հաքերը, ով կոտրել էր դերասանուհի Սկարլետ Ջոհանսընի էլեկտրոնային փոստերն ու համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները, որպես փոխհատուցում՝ 150 հազար դոլար կվճարի նրան եւ իր գործողությունների հետեւանքով մյուս տուժածներին: Գործը քննել է Լոս Անջելես շրջանիի շրջանային դատարանը: Ըստ դատական փաստաթղթերի՝ դատարանը 35-ամյա Քրիստըֆըր Չեյնիին կպարտավորեցնի Ջոհանսընին վճարել 66 հազար դոլար եւ հաքերության համար կդատապարտի 5 տարվա ազատազրկման: Չեյնին իրեն մեղավոր է ճանաչել դեռեւս մարտին իր դեմ ներկայացված՝ 9 կետից բաղկացած հաքերային մեղադրանքում: Նա գողացել ու հրապարակել էր շուրջ 5 տասնյակ հայտնի մարդկանց լուսանկարները: Նրա զոհերն են դարձել նաեւ Քրիտինա Ագիլերան, Միլա Կունիսը եւ այլք, ում լուսանկարներն ուղարկվել էին դեղին ամսագրերին: Ֆլորիդացի գործազուրկ Չեյնիին ձերբակալել էին անցած հոկտեմբերին՝ հաքերային հարձակումների դեպքերի առնչությամբ՝ շուրջ մեկ տարի տեւած հետաքննության արդյունքում: Դատավճիռը կկայացվի հուլիսի 23-ին: