Logo

Articles

Գաբոնում ոչնչացրել են մեծ քանակությամբ փղոսկր

Created on Friday, 29 June 2012 00:37 Written by AMGA TV

ivory 3Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Գաբոն պետության ոստիկանությունը մայրաքաղաքի հրապարակներից մեկում այրել է ավելի քան 1,2 տոննա փղոսկր, որն առգրավել էր որսագողերի ձեռքից: Փղոսկրի մաքսանենգությունը Աֆրիկայում հասել է ահռելի չափերի, ամենաբարձրը վերջին 20 տարիների ընթացքում: Միայն անցած տարվա ընթացքում ոստիկանությունը 24 տոննա փղոսկր է առգրավել որսագողերի ձեռքից: Ընդ որում, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով, փղոսկրի կիրառումը աճում է, հատկապես Չինաստանում եւ Ասիական այլ երկրներում: Միայն այս գարնանը Կամերունում որսագողերը ոչնչացրել են 350 փղերի` նրանց թակարժեք ժանիքները հանելու համար: Փղոսրկրի խորհրդանշական այրմանը մասնակցել է նաեւ գաբոնի նախագահ Ալի Բոնգոն եւ ինքն էլ վառել է խարույկներից մեկը: -Այս կրակը խորհրդանշում է գաբոնի իշխանությունների վճռականությունը` որսագողերի դեմ պայքարում,- նշել է նա: Հրո ճարակ են դարձել ոչ միայն անմշակ փղոսկրի կտորները, այլեւ պատրաստի արձանիկներ, պերճանքի առարկաներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.