Բրիտանական իշխանությունները Ջուլիան Ասանջից պահանջել են ուրբաթ օրը ներկայանալ ոստիկանական բաժանմունք: Wikileaks-ի հիմնադրին, ով ներկայումս թաքնվում է Էկվադորի դեսպանատանը, ծանուցագիր է հանձնվել: Այսօր ավարտվել է ժամկետը, երբ Ասանջը կարող էր Եվրոպական դատարանում բողոքարկել իրեն Շվեդիա արտաքսելու մասին որոշումը: