Logo

Articles

Թուրքիան զորք է կենտրոնացնում Սիրիայի սահմանին

tu 2

tu Թուրքիան սկսել է Սիրիայի հետ սահմանին հակաօդային պաշտպանության ուժեր կենտրոնացնել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, 30 տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյունը, այդ թվում` հրթիռային մարտկոցներով, Իսկենդերուն քաղաքից ուղեւորվել են Հաթայ նահանգ, այնտեղից էլ Սիրիայի հետ սահման: Սահմանի մոտ կենտրոնացրել են նաեւ զրահատանկային ուժեր, տանկային մեծ խումբ է ուղեւորվել Քըլըս նահանգ, ուժերի կենտրոնացում է նկատվում նաեւ Շանլըուրֆա նահանգում: Որոշ լրատվամիջոցներ նշել են, թե Հաթայ նահանգում նաեւ հրետանային զորամասեր եւ համազարկային կրակի համակարգեր են տեղակայվել, Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է հնարավոր ռազմական գործողություններին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հաստատել է զորքերի կենտրոնացումը սահմանամերձ գոտում` դա պատճառաբանելով անվտանգության անհրաժեշտ միջոցներով: Թուրքական կողմը, ըստ նրա, առայժմ զերծ կմնա հարձակումից, եթե Սիրիան հարձակում չձեռնարկի Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել էին, երբ հունիսի 22-ին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական կործանիչ էին խփել: Թուրքերը պնդում են, որ ինքնաթիռին խփել են չեզոք տարածքում, իսկ Ասադի կառավարությունը պնդում է, թե խախտվել էր իրենց օդային տարածքը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.