Logo

Articles

Լոս Անջելեսում ավանդաբար անցկացվող ավտոշոուն հետաձգվել է

LA-Auto-Show-2b-1Լոս Անջելեսում ավանդաբար անցկացվող ավտոշոուն հետաձգվել է մինչեւ աշուն: Այն ամեն տարի անցկացվում էր նոյեմբերին։ Ավտոշոուն պետք է կայանար այս տարի մայիսի 21-31-ին, սակայն սոցցանցերում ավտոսրահի պաշտոնական օգտահաշիվներում նոր ամսաթիվ է հրապարակվել. LA Auto Show-2021-ը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 19-28-ին: Հերթական հետաձգման պատճառը չի նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ կազմակերպիչների մտավախությունները կապ ունեն կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.