Logo

Articles

Ամերիկան կոչ է անում օգնել աղքատ երկրներին

im-292499-1Ամերիկայի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կոչ է արել G7-ի անդամներին աշխատել աղքատ երկրներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համավարակի կապակցությամբ։ - Նախարար Յելենը հայտարարել է, որ G7-ի երկրները միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության միջոցով պետք է աշխատեն խնդիրները լուծելու ուղղությամբ, որոնք ծառացել են ցածր եկամտով երկրների առջեւ, որոնք դժվարությամբ են հաղթահարում համավարակը,-հայտնել են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից: Համաձայն ֆինանսների նախարարոթւյան տեղեկատվության՝ Յելենն ընդգծել է հավելյալ ֆինանսական օգնության կարեւորությունը համավարակի ֆոնին տնտեսությունն ակտիվորեն վերականգնելու համար, ինչպես նաեւ նոր վարչակազմի հակվածությունը համաշխարհային խնդիրները լուծելու հարցում բազմաշերտ մոտեցման մեջ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության խնդիրները: Նա սատարել է G7-ի ջանքերը կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու գործում եւ հավաստիացրել, որ ֆինանսների նախարարությունը կաշխատի նաեւ այդ ուղղությամբ: Յելենն ընդգծել է Ամերիկայի ցանկությունն ամրապնդել դաշնակցային հարաբերություններն ու ակտիվացնել միջազգային գործունեությունը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.