Logo

Articles

Երկրաշարժերի շարք Հայաստանում

Created on Tuesday, 16 February 2021 00:11 Written by AMGA TV

hingshabti.am-45-1-1Այսօր երեկոյան, ժամը 6:21-ին Երեւան քաղաքից 17 կմ հարավ գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժը Հայաստանում գրանցվել է շաբաթ ցերեկը։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալով՝ Երեւանից 8 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 3-ն անց 29-ին։ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի ամբողջ տարածքում։ Հաջորդող ժամերին գրանցվել է 46 հետցնցում։ 3 բալանոց երկրաշարժ էլ գրանցվել է կիրակի օրը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.