Logo

Articles

Ջո Բայդենի վարչակազմը կսկսի ներգաղթյալների ընդունել

Created on Tuesday, 16 February 2021 00:08 Written by AMGA TV

WireAP 947d663f8c9042f292bf050bf1579aa8 16x9 992Ջո Բայդենի վարչակազմը կսկսի ներգաղթյալների ընդունել, որոնց նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է սպասել Մեքսիկայում, գրում է Politico-ն: Նոր վարչակազմը փորձում է վերակառուցել միգրացիոն համակարգը: Ծրագրի առաջին փուլը կսկսվի հաջորդ շաբաթից: Դա Թրամփի իմիգրացիոն ժառանգության չեղարկման հարցով Բայդենի վարչակազմի աշխատանքի մի մասն է: Այժմ իրենց գործերի վերանայման են սպասում մոտ 25 հազար ներգաղթյալներ, սակայն նոր ծրագիրը նպատակ ունի առաջին հերթին օգնել բնակչության խոցելի շերտերին եւ նրանց, ովքեր ավելի երկար են՝ հայտնել են վարչակազմի ներկայացուցիչները: Բայդենի վարչակազմը մտադիր է այդ հարցով աշխատել Մեքսիկայի կառավարության, միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.