Logo

Articles

Ալիեւ քույրերը սկանդալի կենտրոնում

5 alievԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը ներգրավված են եղել անօրինական գործունեության մեջ, որը փողերի լվացման մեծ ռիսկեր է պարունակել։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Լեյլա և Արզու Ալիևաները համաձայնել են Լոնդոնում գնել 60մլն ֆունտ ստեռլինգ արժեցող էլիտար սեփականություն՝ օգտվելով գաղտնի օֆշորային ընկերությունից։ Ըստ Guardian-ի, Ալիևի դուստրերը ցանկացել են ձեռք բերել Լոնդոնի Նայթսբրիջ արվարձանում գտնվող 2 բնակարանները՝ 59,5մլն ֆունտ ստեռլինգով՝ այն 1 բնակարանի վերածելու նպատակով, որը գտնվում էր Բաքինգհեմյան պալատի մոտակայքում։ Գործարքը 2015թ-ին նախատեսում էր համալրել Իլհամ Ալիևի՝ Բրիտանիայում ունեցած բազմամիլիոն սեփականությունների շարքը։ Գնումը նախաձեռնել է Լեյլա Ալիևան այն ժամանակ, երբ նա բաժանվում էր ամուսնուց՝ ադրբեջանցի գործարար ու փոփ-աստղ Էմին Աղալարովից։ Բնակարանների ձեռքբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային ընկերությունը, որը բրիտանական Child & Child ընկերության իրավաբան Խալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։ Այս մանրամասները հայտնվել են Բրիտանիայի կարգապահական տրիբունալում, որտեղ Խալիդը խոստովանել է, որ չի կատարել փողերի լվացման ստուգում և խախտել է մասնագիտական վարքագծի կանոնները։ Տրիբունալը նրան տուգանել է ընդհանուր 85 հազար ֆունտ ստեռլինգով։ Նշվում է, որ իրավաբանը Բրիտանիայում առաջին պրոֆեսիոնալն է, որը պատժվում է 2016թ-ի ապրիլին Guardian-ի և այլ լրտվամիջոցների կողմից Պանամական թղթերի հրապարակումից հետո։ Գործով նշվում է, որ պայմանագրերի փոխանակումից հետո Ալիևա քույրերը սկսել են վճարումներ կատարել՝ փոխանցելով ավելի քան 10մլն ֆունտ ստեռլիգ։ Սակայն գործարքը չեղարկվել է 2016թ-ին, երբ Պանամական թղթերով Ալիևների ընտանիքը կասկածվում էր մեծ մասշտաբներով փողերի լվացման մեջ։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.