Created on Sunday, 23 December 2018 01:03 Written by AMGA TV
Լոս Անջելես քաունթիի նոր շերիֆ Ալեքս Վիյանուեվան հայտարարել է, թե դաշնային գործակալներին վտարելու է շրջանային բանտերից։ Նրա այս հայտարարությունը հարուցել է Truth Act Communitу Forum-ի մասնակիցների բուռն ոգեւորությունը։ -Մենք պատրաստվում ենք ֆիզիկապես հեռացնել ICE-ի բոլոր գործակալներին շրջանային բանտերից,- ասել է շերիֆը՝ հավելելով, որ ծրագրում է նաեւ կրճատել աննշան իրավախախտումների ցանկը, որոնց հետաքննությունը իրականացվում է սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ։ Շերիֆի խոսքով, 150 իրավախախտումներից ցանկում մնալու են միայն առավել վտանգավորները։ Վիլաուեվան ամենամեծ քաունթիի շերիֆ է դարձել այս տարվա նոյեմբերին՝ հաղթելով միջանկյալ ընտրություններում։ Համաժողովում նշվել է, որ անցած տարի ICE-ը 1200-ից ավելի դատապարտյալների է տեղափոխել, որոնց քառորդ մասը դատապարտված է եղել այլոց կյանքին եւ առողջությանը հասցված վնասի համար։ Արտաքսված անձանց մեծ մասը պատիժ են կրել ոչ բռնի հանցանքների համար։ -Հանցագործությունները պետք է դիտարկվեն քրեական արդարադատության համակարգի, այլ ոչ միգրացիոն ծառայության կողմից,- ասել են մասնակից իրավապաշտպանները։