Logo

Articles

Որոնում են տեսանյութի դատապարտյալներին

Կալիֆորնիայի իշխանությունները փորձում են պարզել համացանցում տարածված տեսանյութի դատապարտյալներին, որոնք դեմքերը փակել եւ իրենց հավատարմությունն են հայտնում վերջերս Նահանգներ արտաքսված Հոակին Էլ Չապո Գուզմանին: Հինգ դատապարտյալները խոսում են իսպաներեն, խիստ մեքսիկական ակցենտով իսկ նրանցից մեկը ներկայացել է որպես Չակի, որը բանտում դատապարտյալների պարագլուխն է: -Այստեղ ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, ես գնել եմ պարեկներին, պահակներին, իշխանության բոլոր տեսակներին,- ասել է այդ Չակին եւ նշել, որ բանտում 3500 մարդ ունի իր տրամադրության տակ, բջջայիններ, կանայք եւ թմրանյութեր: Բանտի անունը տեսանյութում չի նշվում: Չակիից հետո ներկայանում են մյուս չորս դատապարտյալները, որոնք իրենց հարգանքն են հայտնել Էլ Չապոյին: -Մենք սիկարիոսներ ենք, որոնք հոգ կտանեն ձեր մասին, 100 տոկոսով դուք մեզ պետք եք, բարի գալուստ,- նշել են դատապարտյալները: Իրավապահների տեղեկություններով, մտահոգիչ տեսագրությունը տարածվել է հունվարի 19-ին, հենց այդ օրն էլ Էլ չապոն արտահանձնվել է Նահանգներ եւ այժմ պահվում է Բրուքլընի բանտում: Գուզմանը դատարանում իրեն մեղավոր չէր ճանաչել 1984-ից 2014 թվականներին թմրանյութեր տարանցելու, սպանությունների եւ այլ հանցանքների մեջ: Նահանգներում նրան սպառնում է ցմահ ազատազրկում1

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.