Logo

Articles

Թրամփը խոսել է արտաքին քաղաքականությունից

Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից: Այս կարծիքը հայտնել է նախագահ Դանըլդ Թրամփը՝ Փենսիլվենիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության ղեկավարության խորհրդակցությունում: -Աշխարհը երկար տարիներ կթում էր մեզ: Այլեւս դա չի լինի,- պնդել է Թրամփը: Ըստ որում նա հերթական անգամ խոստացել է, որ այսուհետեւ երկրի կառավարությունն ուշադրությունը կենտրոնացնելու է Ամերիկայի սեփական խնդիրների լուծման վրա: Թրամփը առաջին անգամ օգտվել է նախագահական ինքնաթիռից եւ ուղեւորվել Ֆիլադելֆիա: Այնտեղ նա խոսել է Մեքսիկայի հետ հարաբերություններից, նշել, թե իմաստ չուներ հանդիպել նախագահ Պենյա Նյետոյի հետ, քանի դեռ Մեքսիկան Նահանգներին չի վերաբերվել պատշաճ կերպով: Թրամփը նշել է, թե Նյետոյին հասկացրել է, որ ամերիկյան ժողովուրդը չի վճարելու երկու երկրների սահմանին կառուցվելիք պատի համար: Թրամը անդրադարձել է նաեւ Տրանսխաղաղօվկիանոսյան համաձայնագիրը չեղարկելուն, ասել, որ Ամերիկան առեւտրային պայմանագրեր կնքելու է միայն հիմնվելով իր շահերի վրա: Թրամփն ընդգծել է ընտրությունների լեգիտիմության հարցը, արձանագրել, որ Նահանգներում կա ընտրությունների օրինականության խնդիր: -Մենք պետք է պաշտպանենք ընտրական գործընթացը ապօրինի միջամտություններից,- նշել է նա:  1  1

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.