Created on Thursday, 04 August 2016 12:41 Written by AMGA TV
Թեթեւ սպորտային ինքնաթիռի օդաչուն մահացել է, երբ նրա օդանավը վթարվել է Վեն Նայսում, շենքերից մեկի առջեւ։ Դեպքը եղել է երեկ կեսօրից հետո։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարգըրեթ Սթյուըրթը հայտնել է, թե դեպքի վայր ժամանած հրշեջները փորձել են ինքնաթիռից հանել օդաչուին։ Ինքնաթիռը ընկնելուց բախվել է շենքին։ Տեղեկություններ չկան, արդյոք շենքը կառուցվածքյին վնասվներ կրել է , թե ոչ։ Օդաչուն եղել է Էրըըն Lightning օդանավով, թռել էր Վեն Նայսի օդանավակայանից։ Նա պիտի հնարք կատարեր, սակայն չի կարողացել կառավարել օդանավը, եւ կոշտ վայրէջք է կատարել՝ բախվելով Los Angeles Modern Auctions-ի շինությանը։