Logo

Articles

Սանդասկիին տեղափոխեցին բանտ

Created on Monday, 25 June 2012 22:55 Written by AMGA TV

sand 22Փենսիլվենիայում դատարանը հաստատել է Փենսիլվենիայի պետական համալսարանի ֆուտբոլային հայտնի թիմի մարզչի օգնական Ջերի Սանդասկիի դեմ տասը տարվա ընթացքում 10 տղաների նկատմամբ սեռական գործողություններ իրականացնելու մասին ներկայացված 48 մեղադրանքներից 45-ը։ Սանդասկին հենց դատարանի դահլիճից տեղափոխվեց Բելեֆոնթի բանտ։ Նրա դատապաշտպանն ասել է, թե նրա ընտանիքը հիասթափված է դատարանի որոշումից ու ավելացրել, որ մեղադրվող կողմը բողոքարկելու է վճիռը։ Փենսիլվենիա նահանգի գլխավոր դատախազ Լինդա Քելլին շնորհակալություն է հայտնել տուժածներին՝ կարեւոր վկայություններ տալու համար։ Սանդասկիի նկատմամբ վճիռը կկայացվի ավելի ուշ, նրան սպառնում է մինչեւ 442 տարվա ազատազրկում։ Համալսարանի նախագահ Ռադնի Էրիքսընը հայտարարություն է արել, որ հաստատությունն անում է ամեն ինչ՝ ապահովելու համար ուսանողների անվտանգությունը եւ խորացնելու համար սեռական բռնությունների մասին նրանց իմացությունը։ Սանդասկիի նկատմամբ ներկայացված մեղադրանքները ցնցել էին այս համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը պարտականություններից ազատել էր թիմի հայտնի մարզիչ Ջո Փաթերնոյին եւ համալսարանի նախագահ Գրահամ Սպանիերին։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.