Logo

Articles

Նիսում ահաբեկչության հետեւանքով մեկ հայ է զոհվել

Created on Sunday, 17 July 2016 03:14 Written by AMGA TV

Նիսում ահաբեկչության հետեւանքով մեկ հայ է զոհվել։ Երիտասարդ հայուհին մարմնով պառկել է մանկասայլակի վրա եւ այդպես փրկել է երեխային։ 24-ամյա Նարինեն իր ամուսնու եւ փոքրիկի հետ բնակվում էր Նիսում: Նրանք Հայաստանից էին, որոշ ժամանակ առաջ էին տեղափոխվել Ֆրանսիա: Նշենք, որ մահացած կինը Հայաստանի քաղաքացի էր: Նախնական տեղեկություններով, վիրավորների մեջ նույնպես հայեր կան: Ահաբեկչության ժամանակ զոհվել են Ֆրանսիայի եւ եւս 8 երկրի քաղաքացիներ, այդ թվում` Գերմանիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Շվեյցարիայի, Մարոկկոյի, Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Ալժիրի: Վերջին տվյալներով զոհվել է 84 մարդ, , այդ թվում՝ 10 երեխա: Փարիզի դատախազությունը հաղորդել է Նիսի հարձակման հետեւանքով 202 տուժածի մասին: Տուժածներից 52-ը ծայրահեղ ծանր վիճակում է, 25-ն էլ վերակենդանացման բաժանմունքում միացված են կենսապահովման սարքին: Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում Բաստիլի օրվա առիթով կազմակերպված հրավառության ժամանակ բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Դրանից հետո վարորդը շուրջ 2 կմ է անցել՝ ձգտելով մարդկանց շրջանում հնարավորինս շատ զոհերի հանգեցնել: Ոստիկանությունը գնդակահարել էր հանցագործին: Վերջինս թունիսական ծագմամբ` ֆրանսիացի Մուհամեդ Լահաուեջ Բուլելն է, ով հայրենիքից հեռացել էր 4 տարի առաջ եւ կեցության իրավունք ստացել Ֆրանսիայում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը։ Իսկ այսօր Նիսի օդանավակայանում ուղեւորների տարհանում է իրականացվել։ Ուղեւորներին հրահանգել են դուրս գալ օդանավակայանից,- հայտնել է Associated Press գործակալությունը: Թղթակցի տվյալներով՝ տերմինալներից մեկը շրջափակել են զինվորականները: Տարհանման պատճառը կասկածելի պայուսակն է եղել:5

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.