Logo

Articles

Ծխողի այրուն հսկա գումար կվճարեն

camel 8Ֆլորիդա նահանգի Փենսաքոլա քաղաքի դատարանը Միացյալ Նահանգներում ծխախոտի արտադրության ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկին՝ RJ Reynolds Tobacco Company-ին, պարտադրել է թոքերի քաղցկեղից մահացած ամերիկացու ընտանիքին փոխհատուցել 23.6 մլրդ դոլար: Սինթիա Ռաբըրթսընը դատարան էր դիմել 2008 թվականին: Նրա ամուսինը՝ ավտոբուսի վարորդ Մայքլ Ջանսընը մահացել է 1996 թ. 36 տարեկանում: Հայցվորի փաստաբանի խոսքով՝ նրա ամուսինն ավելի քան 20 տարվա ընթացքում օրական 1-3 տուփ ծխախոտ է ծխել: Նա չի կարողացել թողնել ծխելը: Նա ծխել է նույնիսկ իր մահվան օրը,- ասել է փաստաբան Ռայըն Ջիլիսընը: 2008 թվականին Մայքլ Ջանսընի ընտանիքը դատական հայց է ներկայացրել ծախախոտ արտադրող ընկերության դեմ եւ արդյունքում շահել է դատը: Ըստ որոշման՝ ընկերությունը պարտավորվել է մահացածի կնոջը փոխհատուցել 7,3 մլն դոլար, իսկ որդուն՝ 9,6 մլն դոլար: Այսքանով, սակայն, դատական գործընթացի չի սպառվել: Անցյալ շաբաթ դատարանը նշանակել է լրացուցիչ տուգանք, ինչը եւ զգալի մեծացրել է փոխհատւոցման ենթակա գումարի չափը: Ըստ մեղադրյալ կողմի՝ RJ Reynolds ընկերությունը պատշաճ կերպով գնորդներին չի տեղեկացնում, որ իր արտադրանքը վտանգում է առողջությունը: R.J. Reynolds Tobacco Company-ի փոխտնօրենը խոստացել է վիճարկել այդ ապշեցուցիչ վճիռը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.