Created on Tuesday, 22 July 2014 01:08 Written by AMGA TV
նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հրամանագիր ստորագրել` սեռական կողմնորոշման կամ գենդերային խտրականության վերաբերյալ արգելքի մասին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ըստ աղբյուրի` փաստաթուղթը արտոնություններ չի պարունակում կրոնական կազմակերպությունների համար, ինչը ողջունում են գեյերի իրավունքները պաշտպանող ակտիվիստները: Ըստ հրամանագրի` կրոնական կազմակերպություններին արգելված է աշխատանքի ընդունելիս հիմնվել սեռական կողմնորոշման կամ գենդերային պատկանելության վրա, բացառություն են կազմում կրոնական խմբերը: Ավելի վաղ արգելվել էր ռասայական, մաշկի գույնի, կրոնի, սեռի, ազգային պատկանելության, հաշմանդամության եւ տարիքի խտրականությունը: