Created on Tuesday, 22 July 2014 00:54 Written by AMGA TV
Հանգստյան օրերին Հալեպի հայաշատ թաղամասերում դարձյալ պայթյուններ են լսվել: Զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրասանդի արկի պայթյունի հետեւանքով Սուլեյմանիե թաղամասում վիրավորվել են Ավետիս եւ Էլիզ Քյուրքճյանները, իսկ պատահական փամփուշտից վիրավորվել է Լարա Սնունին:Վիրավորների վիճակը գնահատվում է բավարար: Հալեպում կան թաղամասեր, որոնք ավելի քան 50 օր ջրազրկված են, սակայն ընդհանուր առմամբ ջրամատակարարման հարցը համեմատաբար կարգավորվել է, եւ էլեկտրական սարքերի միջոցով հնարավոր է լինում որոշակի ժամերի տուն ջուր հասցնելը։ Այնուհանդերձ, մարդիկ շարունակում են տուն տանել դպրոցների, եկեղեցիների եւ մզկիթների բակերում փորված հորերի ջուրը, որը, սակայն, խմելու համար պիտանի չէ եւ օգտագործվում է կենցաղային նպատակներով: