Logo

Articles

Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա

Created on Tuesday, 22 July 2014 00:51 Written by AMGA TV

EJM 4Նախօրեին երեկոյան հարձակում է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա: Վեճը սկսվել է կենցաղային հողի վրա: Մի վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան եւ չի կարողացել այն դուրս բերել՝ այլ մեքենաների  պատճառով: Նրան օգնություն են առաջարկել եկեղեցու հոգեւորականը եւ թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել եւ զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով՝ հայհոյանքներ են տվել: Երեկոյան կողմ նույն խումբը՝ մոտ 50 հոգի, հարձակվել են եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի տնտեսվարի եւ աշխատակցի վրա, դաժանորեն ծեծել նրանց: Հարձակվողները պոկել են հոգեւորականներից մեկի լանջախաչը եւ վերցրել են իրենց հետ: Մինչեւ ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ եւ հանդարտեցրել կռվողներին: Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցվել եւ ընթանում է քննություն: Բավական լուրջ վնասվածքներ է ստացել Լեւոն Իսախանյանը, ում տրվել է դատաբժշկական ուղեգիր:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.