Logo

Articles

Ինքնաթիռի կործանման մեջ մեղադրում է Ռուսաստանին

Created on Tuesday, 22 July 2014 00:40 Written by AMGA TV

Malas 5Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջան Քերրին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստներին զենքի խոշոր խմբաքանակ մատակարարելու համար: CNN հեռուստաալիքի եթերում Քերրին հայտարարել է, որ նախորդ ամիս Նահանգները Ռուսաստանից Ուկրաինա զենքի մատակարարման շարժ է արձանագրել, որպես օրինակ բերվում է 150 զրահամեքենաների, տանկերի եւ հրթիռային սարքավորումների շարքերը, որոնք փոխանցվել են ռուսամետ ակտիվիստներին: Նա նաեւ հայտնել է, որ գաղտնալսել են ռուսամետ ակտիվիստների կողմից ռուսական  ռադարային կառավարմամբ Բուկ հրթիռային համակարգ փոխանցելու մասին բանակցություններըորի օգնությամբ էլ խփվել է մալայզիական Բոինգը: Բացի դրանից, ըստ ՔերիիԱՄՆ-ն տեղեկություն ունի, որ Ռուսաստանի հարավ-արեւմուտքում գտնվող ուսումնական կենտրոնում տեղի է ունենում մարտիկների պատրաստում: -Պարզ է, որ Ռուսաստանն քաջալերում է անջատականներինզինում նրանց, մարզում, - հայտարարել է պետքարտուղարը: Իսկ Ուկրաինայի փրկարարները հայտնել են, թե դեպքի վայրում 223 ուղեւորի դիակ են հայտնաբերել: Աղետի հետեւանքով զոհվել էր 298 մարդ: Որոնողական աշխատանքներին 200 մարդ է մասնակցում , ինչպես նաեւ շուրջ 800 կամավորներ: Այնտեղ 20 միավոր տեխնիկա է աշխատում:

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.