Logo

Articles

Տաս տարեկան տղան ավարտել է դպրոցը

Created on Friday, 13 June 2014 00:38 Written by AMGA TV

GpA 5Սաքրամենտոյի 10-ամյա բնակիչը դարձել է պատմության ընթացքում ավագ դպրոցի ամենաերիտասարդ շրջանավարտներից: Թանիշք Էբրըհամը ստացել է դպրոցն ավարտելու վկայականը՝ Auto Museum-ում կայացած փակ միջոցառման ընթացքում: Անգամ նախագահ Օբաման է շնորհավորական ուղերձ հղել վանդըրկիդին

Տղան ուսումը ստացել է տանը, սակայն նրա գիտելիքները բավարարել են նահանգային չափորոշիչներին: Նա ստացել է 4,0 GPA գնահատական, որը ամենաբարձրն է համավում: Կրթության  նախարարության չափորոշիչներով, աղջիկների համար միջին գնահատականը 3,1 է, տղաների համար՝ 2,9: Թանիշքը խոստովանել է, որ ուսումն իր համար բարդ չի եղել: Նա նաեւ փայլուն կերպով հանձնել է Ակադեմական գնահատման թեսթն ու առաջիկայում քալեջ է հաճախելու:  

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.