Logo

Articles

Անօդաչուները գրոհայինների են սպանել Պակիստանում

Created on Friday, 13 June 2014 00:34 Written by AMGA TV

anodachu 4Ամերիկյան անօդաչու թռչող սարքը 16 գրոհային է սպանել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Հյուսիսային Վազիրիստան շրջանի տարածքում: Անօդաչու սարքը, ընդհանուր առմամբ, երկու հարձակում է իրականացրել Դարգա Մանդի գյուղի մոտակայքում գտնվող գրոհայինների դիրքերի վրա: Առաջին հարվածը եղել է չորեքշաբթի երեկոյան, որի ժամանակ սպանվել է զինված խմբավորումների վեց ներկայացուցիչ: Մի քանի ժամ անց՝ խմբավորման մնացած անդամները վերադարձել են, որպեսզի վերցնեն սպանվածների մարմինները, ինչպես նաեւ ստուգեն, թե արդյոք կան վիրավորներ: Այդ պահին հասցվել է երկրորդ հարվածը, որը սպանել է եւս տասը գրոհային: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.