Created on Saturday, 19 April 2014 00:24 Written by AMGA TV
Իրանում չեղարկված մահապատժի դրամատիկ նկարները հայտնվել են համացանցում: Մահապատիժը չեղյալ է հայտարարել 6 տարի առաջ սպանված դեռահասի մայրը: Վերջին պահին կինը ապտակել է մարդասպանին՝ հրապարակավ ներելով նրան: Սպանությունը տեղի էր ունեցել 7 տարի առաջ, հյուսիսային Մազանդարան նահանգի Ռոյան քաղաքում: 20-ամյա Բալալը վիճել էր 17-ամյա Աբդուլլա Հուսեյնզադեի հետ, հանել դանակը եւ սպանել նրան: Համաձայն իրանական օրենքների, դատապարտյալին սպառնում էր կախաղանը: Սպանվածի մայրը պետք է հրեր նրա տակ դրված աթոռը, սակայն նա մոտեցել եւ ապտակել էր իր որդուն սպանողին: Մեղադրյալի մայրն այդ քայլից հետո արտասվելով փաթաթվել է սպանված տղայի մորը եւ շնորհակալություն հայտնել, իսկ փրկված մեղադրյալը համբուրել է նրա ոտքերը։ Սպանվածի ծնողները նշել են, թե որդու սպանությունը դժբախտ դեպք են համարում, իսկ Բալալը պատահաբար է սպանել Աբդուլլային: Նշենք, որ Իրանը համարվում է աշխարոհւմ ամենաշատ մահապատիժներ կիրառող երկրներից մեկը: Միայն անցած տարի այնտեղ պաշտոնական տվյալներով մահապատժի է ենթարկվել 369 մարդ: Հասան Ռոուհանիի իշխանության գալուց հետո մահապատիժների թիվը երկրում կտրուկ աճել է: