Logo

Articles

Քարոզչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Created on Saturday, 19 April 2014 00:19 Written by AMGA TV

qaroz 5Մինեսոտա նահանգում եկեղեցու քարոզիչներից մեկի նկատմամբ համազգային հետախուզում է հայտարարվել, ով մեղադրվում է եկեղեցու անդամ 2 երիտասարդ աղջիկների նկատմամբ 59 անգամ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:

52-ամյա Վիկտըր Բերնարդին վերջին անգամ տեսել են Վաշինգթոն նահանգի Սփոքեն քաղաքում: Բերնարդի դեմ ներկայացված բողոքում ասվում է, որ եկեղեցու անդամ Թորնամբին, 13-ից մինչեւ 22 տարեկանն ընկած ժամանակահատվածում, երբ նա եւ նրա ծնողները River Road կրոնական խմբի անդամներ էին, սեռական շահագործման է ենթարկվել քարոզչի կողմից: Ըստ Թորնամբի՝ նա ամիսը մեկից երեք անգամ սեռական ոտնձգությունների է ենթարկվել Բարնարդի կողմից՝ մինչեւ 2010 թվականը, երբ նա տեղափոխվել է իր ծնողների մոտ, ովքեր ապրում էին Փենսիլվենիայում: 2011 թվականի աշնանը նա հանդիպել է եկեղեցու նախկին անդամներից մեկին, ով նմանատիպ պատմությամբ կիսվել է նրա հետ: Նա ասել է, որ Բերնարդի կողմից սեռական ոտնձգությունների է ենթարկվել 12-ից 20 տարեկանն ընկած ժամանակահատվածում, սակայն ոտնձգությունների քանակը ամեն ամիս տարբեր է եղել: Թորնամբը եւ մյուս կինը դիմել են Մինեսոտա նահանգի ոստիկանություն: Քննչական ծառայության աշխատակիցը հայտնել է, որ Բերնարդին գտնել չի հաջողվել: Հնարավոր է, որ նա փախած լինի տարածաշրջանից: Վաշինգտոնում Բերնարդի դեմ որեւէ մեղադրանք չկա: Վաշինգտոնի ոստիկանության խոսնակն ասել է, որ Բերնարդին հայտնաբերելու աշխատանքներում խուզարկուները համագործակցում են շերիֆի համայնքային գրասենյակի հետ:

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.