Logo

Articles

Զույգին մեղադրել են թրաֆիքինգի մեջ

traph 6իլմարի բնակիչ զույգը կալանավորվել է Էլ Սալվադորից ներգաղթած 9-ամյա աղջկան թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով: Լոս Անջելես քաունթիի դատախազության տվյալներով, երեխան, որ այժմ 11 տարեկան է, երկու տարի անցկացրել է Փաքոյմայի ռեստորաններից մեկում ստրկական աշխատանք կատարելով: Ռեստորանը պատկանում է 50-ամյա  Դորա Ալիսիա Վայեին: Շաբաթվա չորս օրը երեխան աշխատել է ռեստորանում, իսկ մյուս երեք օրերին նրան շահագործել են Վայեի եւ իր 40-ամյա ընկերոջ՝ Էստրադա Մելվին Սանդովալի տանը: Վայեն գումարի դիմաց 2012թ. աղջկան տեղափոխել էր Միացյալ Նահանգներ: Երեխան տանից դուրս է եկել միայն խանութ գնալու համար: Դորա Ալիսիա Վայեն պնդում է, որ մոր պես է վերաբերվել աղջնակին, ում անունը չի հաղորդվում: Քննիչները, սակայն, այլ կարծիք ունեն եւ մեղադրանք են առաջադրել: Կինն ու նրա ընկերը իրենց մեղավոր չեն ճանաչել դատարանում, նրանց առաջադրվել է մարդու առեւանգման եւ ստրկատիրության մեղադրանքներ, երկուսի համար էլ նշանակվել է 175 հազար դոլար գրավ: Զույգին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում: Դատական հաջորդ լսումները կայանալու են ապրիլի 29-ին

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.