Logo

Articles

Ծերունին բանկ էր թալանել, որ բանտարկվեր

Created on Saturday, 19 April 2014 00:01 Written by AMGA TV

bank-9Իլլինոյսի դատարանը 3.5 տարվա ազատազրկման է դատապարտել իր կյանքի մեծ մասն անազատության մեջ անցկացրած Վոլտuր Անբըհանին, ով կրկին բանտ վերադառնալու ցանկությունից դրդված հերթական անգամ հանցագործություն է կատարել։ Տղամարդը, ով առաջին անգամ ճաղերի հետեւում է հայտնվել 23 տարեկանում մեքենայի գողության համար, իսկ այնուհետ բազմիցս դատվել տարբեր հանցանքների համար, այս անգամ հարձակում է իրականացրել բանկի վրա։ 74-ամյա Անբեհաունը պատմել է, որ Չիկագո քաղաքի բանկերից մեկի վրա հարձակումն իրականացրել է, քանի որ կարոտում է կալանավայրն ու պարզապես ցանկանում է վերադառնալ տուն։ Նա ատրճանակով ներխուժել է բանկ ու դրամարկղից հափշտակել 4.178 դոլար։ Այնուհետեւ նա ուղեւորվել է մոտակա մոթելն ու սպասել իրավապահների գալուն։ Երբ վերջիններս եկել են, շատ են զարմացել այն փաստի վրա, որ հանցագործն անչափ ուրախացել է իրենց տեսնելով։ Ոստիկանները պատմել են, որ Անբըհանի առաջին խոսքերը եղել են. Ինձ տուն տարեք։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.