Logo

Articles

Խոշոր վթար Մեքսիկայում

Created on Tuesday, 15 April 2014 02:30 Written by AMGA TV

mexxx 7Առնվազն 36 մարդ է զոհվել, եւս չորսը՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Մեքսիկայում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով: Ճանապարհով ընթացող ուղեւորատար ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել բեռնատարին: Բեռնատարը այդ պահին խափանված է եղել ե կայանված է եղել ճանապարհին՝ առանց կանգառի համապատասխան նշանների: Բախման հետեւանքով ավտոբուսը հրդեհվել է, եւ փրկարարների ժամանման պահին այն ամբողջությամբ մոխրացած է եղել: Ավտոբուսում գործարարներ են եղել, որոնք գործնական համաժողովի մասնակցելու համար Տաբասկո նահանգի մայրաքաղաք Վիլյահերմոսայից ուղեւորվում էին  երկրի մայրաքաղաք Մեխիկո: Ոստիկանության կոմիսար Խորխե Բրավո Ֆլորեսը հայտարարել է. – Մենք շատ ենք մտածում այդ մասին: Պատրաստվում ենք վճռական միջոցներ ձեռնարկել ուղեւորափոխադրման այդ տեսակի հարցով: Մեքսիկայում մահացու ելքով ճանապարհային վթարները հաճախ են լինում: 2012թ. Վերակրուսում բեռնատարի եւ ավտոբուսի բախման հետեւանքով զոհվել էր 43 մարդ, իսկ մի քանի ամիս անց 30 մարդ էր զոհվել Գերերո նահանգում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.