Created on Tuesday, 15 April 2014 01:57 Written by AMGA TV
Քալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն ընդունել է կառույցի անդամ Ադրին Նազարյանի կողմից առաջադրված` Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաները սոցիալական բնույթի կրթական ծրագրերում ներառման մասին օրինագիծը: Թեմաներն ընդգրկվելու են ` 7-12-րդ դասարանների համար նախատեսված ծրագրերում: AB 1915 օրինագիծը նաեւ կրթության դեպարտամենտին խորհուրդ է հղում 1915թ. ողբերգական իրադարձությունների շուրջ կրթական հրապարակումներ թողարկել: Այժմ այն պետք է նահանգի օրենսդրական մարմնի ասսիգնացիոն հարցերով հանձնաժողովի քննարկմանը ներկայացվի: