Created on Saturday, 12 April 2014 14:36 Written by AMGA TV
Ըստ Հալեպից ստացված վերջին տեղեկությունների, զինյալ խմբավորումները Հալեպի տարբեր շրջաններում արկեր են նետել։ Հայաշատ Նոր Գյուղ թաղամասում բազմաթիվ հայազգի վիրավորներ եւ զոհեր կան։ Ըստ ճշտված տեղեկությունների՝ ազգությամբ հայ զոհերն են՝ Սագո Աշնալըքյանն ու Լևոն Գևորգյանը։ Վիրավոր հայերն են՝ Վրեժ Եագուպյանը, Ժագ Տեկիրմենճյանը, Հարութ Աբիկյանը, Արաքսի Օրուլյանը, Հասմիկ Մանուել-Թութունճյանը եւ Կարո Քարակյուլլեյանը։Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը կոչ է անում զգույշ լինել, հեռու մնալ պատուհաններից և պատշգամներից, իսկ պայթյունների ձայն լսելու դեպքում դուրս չգալ: Հալեպի Հայաշատ թաղամասում՝ մարդկային և նյութական լուրջ վնասներէ հասցվել բնակչությանը: