Logo

Articles

Ռազմանավը փրկել է փոքրիկ աղջկա կյանքը

Created on Tuesday, 08 April 2014 00:16 Written by AMGA TV

poqrik 5Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Vandegrift հածանավը փրկել է մեկամյա աղջկա, ով հիվանդացել է հենց օվկիանոսի մեջտեղում գտնվող զբոսանավի վրա: Ռազմանավը հասել է դեպքի վայր, որը Մեքսիկայի ափերից 900 մղոն հեռավորության վրա է, եւ զինվորականները այսօր առավոտյան իրականացրել են մեկ տարեկան Լիրա Քոֆմընի եւ նրա ընտանիքի տարհանման գործընթացը: 36 ոտնաչափ երկարությամբ Rebel Heart առագաստանավը Մեքսիկայի ափերից 900 մղոն հեռավորության վրա կանգնած էր, երբ ահազանգ է ուղարկել առափնյա անվտանգության ծառայություն: Նավի շարժիչը խափանվել էր. այն վերականգնելու ամեն փորձի հետ  Շարլըտ եւ Էրիկ Քոֆմըններին պատկանող զբոսանավում ջուր էր կուտակվում: Նավը կարող էր առաջ ընթանալ առագաստների շնորհիվ, սակայն երկու դուստրերից կրտսերը՝ Լորան, հանկարծ հիվանդացել է: Առագաստանավում չորս մարդ է եղել՝ ամուսինները, 3-ամյա Քորա, եւ 1-ամյա Լայրա Քոֆմընները: Ծնողները պարեկներին հաղորդել են, որ աղջիկը ջերմություն ունի, նրա մեջքին ցան է հայտնվել, դեղամիջոցները չեն ազդում: Առափնյա անվտանգության ծառայությունը չորս փրկարար է ուղարկել, որոնք առագաստանավ են իջել պարաշյուտներով: Նրանց հաջողվել է կայունացնել աղջկա վիճակը: Հածանավը 30 հանգույց արագությամբ հասել է դեպքի վայր եւ իրականացրել փրկարարական գործողությունը: Առափնյա պաշտպանության ծառայության փոխանցմամբ, այսօր առավոտյան ընտանիքին տեղափոխել են Սան Դիեգո

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.