Logo

Articles

Կոնգրեսում հարգելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը

raybern 5Կոնգրեսի Ռեյբըրն մասնաշենքում այս տարվա ապրիլի 9-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո, որն անցկացվում է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի կողմից՝ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանության, Վաշինգտընում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների մասնակցությամբ: Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին երեկոյի ընթացքում ուղերձով հանդես կգա թուրք հանրահայտ այլախոհ Ռագիփ Զարաքօլուն: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցում իր սկզբունքային դիրքորոշման համար Ռագիփ Զարաքօլուն ենթարկվել է հետապնդումների եւ ազատազրկման: Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցապաստառներ են տեղադրվել Մասաչուսեթս նահանգի Ուոթըրթաուն, Քեմբրիջ եւ Ֆաքսբըրո բնակավայրերում: Պաստառներին պատկերված է Ճանաչել դարի ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը կարգախոսը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.