Logo

Articles

Գլենդելի նախկին քաղաքապետին ազատազրկում է սպառնում

Created on Tuesday, 08 April 2014 00:04 Written by AMGA TV

dray 4 Գլենդելի նախկին քաղաքապետ Ջան Դրեյմընը առավոտյան տեղափոխվել է Լոս Անջելեսի դատարան որտեղ հրապարակելու են նրա գործով դատաճիռը: Դրեյմընն անցած ամիս իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված երեք մեղադրանքներում, այդ թվում Montrose Harvest Market-ից մինչեւ 2007թվականը կատարված միջոցների յուրացման մեջ: 2007թ. նա ընտրվել էր քաղաքայաին խորհրդի անդամ, ինչը թույլ էր տվել խուսափել պատասխանատվությունից, սակայն 2011թ. ընտրություններում ձախողվեուց հետո մեղադրանք էր առաջադրվել: Դրեյմընը նաեւ մեղավոր էր ճանաչվել կեղծ հարկային հայտարարագրեր լրացնելու մեջ: Արդարադատության հետ գործարքի շնորհիվ նա դատապարտվելու է մեկ տարվա ազատազրկման, հինգ տարվա փորձաշրջանի: Նախկին քաղաքապետը 305 հազար դոլար կվճարի ֆերմերներին, եւ 14 հազար դոլար պետությանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.