Logo

Articles

2 տարեկան տղան գնդակահարել է 11-ամյա քրոջը

Poqr 4 Փենսիլվենիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում երկու տարեկան տղան ատրճանակից պատահաբար գնդակահարել է 11 տարեկան քրոջը: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով, տղան ծնողների ննջարանում գտել է լիցքավորված ատրճանակն ու կրակել Գնդակը դիպել է աղջկա կրծքավանդակին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Իրավապահների փոխանցմամբ, միջադեպի պահին տանը եղել է երեխաների մայրը, ով կարճ ժամանակով գնացել է այլ սենյակ՝ միայնակ թողնելով երեխաներին: Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգույունը: Պարզվել է, որ ատրճանակը բերել էր ընտանիքի բարեկամը: Առայժմ գործով որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ըստ ամենայնի՝ միջադեպը դժբախտ պատահար կճանաչեն:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.