Logo

Articles

Բանակում սեռական բռնությունների մասին օրինագիծ

Created on Wednesday, 12 March 2014 01:52 Written by AMGA TV

news2 1Միացյալ Նահանգների Սենատում հավանության է արժանացել օրինագիծը, որը թույլ չի տալիս սեռական բռնության մեջ կասկածվող զինվորականներին որպես փաստարկ ներկայացնել լավ զինվոր լինելու հանգամանքը: Բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը, որ զինծառայողը կարող է անբասիր վարկ ունենալ աշխատանքում եւ միաժամանակ ունակ լինել սեռական բռնություն կիրառել: Փաստաթղթի համաձայն՝ ոտնձգություններում մեղավոր ճանաչված զինծառայողների կոչումները խայտառակ կերպով կիջեցվեն կամ նրանց կվտարեն ամերիկյան բանակից: Օրինագծի նախնական վարկածն առավել խիստ միջոցներ էր նախատեսում, օրինակ՝ զինվորական հրամանատարությանը բանակում կատարված բռնաբարությունների գործով ատենակալների դատարանի որոշումները վերանայելու իրավունքից զրկելը:

Պենտագոնի պաշտոնական վիճակագրությամբ՝ 2012թ. ԱՄՆ-ի բանակում սեռական բռնության զոհ կարող էր դառնալ 26 հազար զինծառայող:

 
Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.