Logo

Articles

Ժառանգությանը հանեցին պատվիրակության կազմից

Zaruhi 5 Ազգային Ժողովի Ժառանգություն խմբակցությունը չի ներառվել ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում: Այս որոշումը կայացվել է այսօր անցկացված քվեարկության ընթացքում՝ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ: Խորհրդարանական նիստի ժամանակ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանն անում է ամեն բան, որպեսզի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը չհնչեցնի ոչ ձեռնտու հարցեր: Մինչ այդ, խորհրդարանը ծափերով է ողջունել Հովիկ Աբրահամյանի որոշումը՝ կապված Ժառանգության խմբակցության անդամներին պատվիրակությունում չներառելու հետ: -Պարոն Աբրահամյան, ցանկանում եմ հաղորդել, որ կապված այդ ավտորիտար որոշման հետ՝ քայլեր են ձեռնարկվելու: Ձեզ դժվարին ծանր օրեր են սպասվում, ձեր կուսակիցներին եւս: Այս գործողությունները չեք մարսելու,-հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.